Վերջերս ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը հարցազրույց է տվել BBC հեռուստաընկերությանը, որը արժանացել է լայն արձագանքի:
Հարցազրույցում Զ. Մնացականյանը անդրադառնում է թավշյա հեղափոխությանը, նշում այն առանցքային փոփոխությունները, որոնք արվել են մինչ այսօր և նախատեսվում են առաջիկայում նոր կառավարության կողմից: Նա նշում է այն առանցքները, որոնց վրա շեշտը դնում է այսօրվա կառավարությունը. հակակոռուպցիոն ծրագրեր, իրավունքների գերակայություն, հանրային պահանջների բավարարում, սոցիալ-տնտեսական կյանքի բարելավում, արդար ընտրությունների անցկացում և այլն:
Հարցազրույցում զրուցակիցներն անդրադառնում են նաև Դավիթ Սանասարյանի անվան հետ կապված աղմկահարույց դեպքերին:
Հայաստանի վարած արտաքին քաղաքականության համատեքստում խոսվում է Լեռնային Ղարաբաղի ներկա և ապագա կարգավաճակի, արցախցիների անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի դիրքորոշումը պարզ է. մեր նպատակը խաղաղությունն է:
Ռազմական նոր հնարավոր գործողություններ սկսելու մասին Ադրբեջանի «անհանգստություններին» ի պատասխան՝ Զ. Մնացականյանը փաստեց, որ հայկական այժմյան ղեկավարության հիմնական նպատակն էլ հենց դա է. շրջանցել ռազմական բախման հավանականությունը: