Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը», – Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Այլ մանրամասներ, սակայն, ՀՔԾ-ից չեն փոխանցում։
Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը ևս Aysor.am-ին տեղեկացրել է, որ Մայրեպետյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակել»։
«Պարոն Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը», – ասաց փաստաբանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, և այժմ Մայրապետյանի ներկայությամբ դատարանքը քննում է այդ միջնորդությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում