ԵՐԲ ՄՏԱԾՈՒՄ ԵՍ ՈՐ ՄԱՐԴԻԿ ՈՉԽԱՐ ԵՆ,ՀԱՄՈԶՎԻՐ ՈՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԴՈՒ ԽՈՏ ՉԵՍ
Ամեն ինչ վերադառնում է:
Այժմ մենակ ես,չորս պատի մեջ,այնպիսի պայմաններում,որում ապրել են մարդիկ,որոնց որ դու ես այնտեղ ուղարկել:
Մեկին հանցանքի,մյուսին դեմ խոսելու,երրորդին որովհետև հաջողակ է,չորրորդին ուղղակի նախանձել ես;
Գիտես նախանձը չբավարարված մարդու բարդույթ է,կայացած մարդը ոչ ներկայանալու,ոչ էլ նախանձելու կարիք ունի:
Հիշում ես 1999-ին քո ցուցումով մարդ ձերբակալվեց:լրագրողի հարցին թե ի՞նչու ձերբակալեցիր մարդուն,որ իր ոտքով արտերկրից եկել էր քննությանը մասնակցելու, պատասխանեցիր <<Բա ի՞նչ էիք ուզում,Հիսուս Քրիստոսի պես էիք դիմավորում >>:
Արագ պատասխանեցիր,անկեղծ էիր,ավելի ճիշտ նախանձդ պատասխանեց:
Հիմա կմտածես նրա ինչին նախանձեցի,զրպարտված,հալածված,իսկ ես արքա:
Ե՞թե այդպես մտածես,ինքդ քեզ կրկին կխաբես,որովհետև դու ամենալավը գիտես ինչին՝ նրա տեսակին:
Դու միշտ ես նախանձել քեզ համար անհասանելի այդ երևույթին,հենց այդ նախանձը քեզ ստիպեց սեփական բարդույթդ փողով փողհատուցել,հենց այդ նախանձի պատճառով էլ չհասկացար ,թե ինչպես ստրկացար փողին:
Գիտես էական չէ, թե ինչպես ես վերաբերվում քո 65 տարվա գոյության փաստին: Էական է, թե ինչպես են այդ 65 տարիները վերաբերվում քեզ: Իսկ այդ վերաբերմունքից շատ բան է կախված: Կախված է քո 66-րդ , 67-րդ,68-րդ տարիները:Վստահ եմ արդեն հասկացել ես ՝ Աստծուն ապացույցներ պետք չեն,նա ի սկզբանե տեղյակ է ամեն ինչից:
Անցած տարիները մարդու համար մարդիկ են, հիշողություններ են, պատմություններ են, գործեր են, ձախողումներ են, թերություններ են:Դա նման է կուտակային կենսաթոշակային համակարգին,ինչ մարդն է ներդնում,այդքան էլ նույնից, Տերն է նրան տալիս:
Քո անցած 65 տարին,միայն արյուն է,դավաճանություն և անեծք:
Այդ ամենն քոնն է,քո բեռը: Ու ինչ էլ անես, երբեք չես կարող դրանից փախչել:
Որպեսզի չնկատես դա ,կարող ես գիրք գրել,նույնիսկ մի պահ հրաշքով մարդիկ կարող են մոռանալ այդ ամենը, բայց դա իր հետքը թողել է, չէ՞:
Ու այդ հետքը բավական է, որ դու անընդհատ ապրես անցած օրերի արդյունքով՝ անեծքով, ու դա ուղեկից կլինի քեզ ամբողջ կյանքում:
Մի ամբողջ ազգ քո մահն է ուզում,սա է քո 65 տարվա կյանքի արդյունքը,երևի միայն ես եմ ցանկանում որ դու ապրես և որքան հնարավոր է երկար:
Բայց միայն ցանկանում եմ,ավաղ ես չունեմ այն կախարդական գրիչից,որի մի հարվածով մահապատիժը Ցմահ է դառնում,որովհետև հատ Ցմահին Եվրոպան փող է տալիս,վատ բիզնես չէ,բայց զարհուրելի է:
Հիշում ես 42-ին,ասեմ քեզ մնացել են 25-ը,ևս 17 մահ քո խղճին և կրկին անեծք:
Այսօր,երբ տեղի է ունեցել անխուսափելին,ակամայից հիշեցի կորսիկացի իմաստունի խոսքերը ՝ <<Երբ կմտածես,որ մարդիկ ոչխար են,համոզվիր որ նրանց համար դու խոտ չես>>:
Արտակ Գալստյան