ԱԺ պատգամավոր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ նորից հրավիրվել է հարցաքննության։ Այս մասին հանրությանը տեղեկացնում է Նաիրա Հարությունյանը՝ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը: Ըստ նրա, համապատասխան գրությունն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի կողմից առձեռն ստացած համապատասխան ծանուցումը Գագիկ Ծառուկյանը պարզապես պատռել էր: Սակայն լուրեր են շրջանառվում, որ եթե ԲՀԿ ղեկավարն այս անգամ էլ որոշի չներկայանալ Քննչական կոմիտե, ապա այս անգամ բերման կենթարկվի:
Դե իսկ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը «ՔՊ» կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետերից մեկի մեքենան եւ տան դուռն ու միջանցքը հրկիզեու և քրեական գործ հարուցվելու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի որակմամբ շինծու գործ էր։ Այն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով պետք է բացահայտվի, որպեսզի մեղավորները դուրս գան Աբովյանից: