«Mercedes-Benz»-ը ցուցադրել է ապագայի իր  նոր մոդելը՝   անօդաչու ավտոբուս

Mercedes-Benz  հայտնի ընկերությունը ներկայացրել է ապագայի իր նոր մոդելի՝  ավտոբուսի կոնցեպտը: Այն ունի  ինքնավար կառավարման համակարգ:  Կոնցեպտը կրում է  «Future Bus» անվանումը: Մինչ հանրությանը  ներկայացնելն այն փորձարկումների  է  ենթարկվել Նիդեռլանդներում գտնվող Bus Rapid Transit (BRT) քսան կմ-անոց ավտոբուսային երթուղում:

Ինքնավար կառավարման համակարգը՝ CityPilot-ը, աշխատում է բազմաթիվ սենսորների, տեսախցիկների և GPS մոդուլի շնորհիվ: Այս  նորագույն համակարգն ունակ է  ճանաչելով  լուսակրի ազդանշանները և իր առջև հայտնված խոչընդոտները, ինքնուրույն կանգ   առնել:  Ավտոբուսի առավելագույն արագությունը սահմանված  է 70 կմ/ժ:

«Future Bus»-ը օժտված է բոլոր ժամանակակից  հարմարություններով: Բացի այդ սրահը մասնատված  է երեք մասի: Առաջին  «ծառայողական» հատվածը  վարորդի ետևի մասում է, երկրորդը՝ բնականաբար ուղևորների համար միջնամասում  է: Երրորդ հատվածը  ավտոբուսի վերջնամասում է և ապագովում է հանգիստը:

Անօդաչու այս մոդելների համար դեռևս հստակ թողարկման ժամկետներ չկան նախատեսված:

Սրանց կատարելագործման համար Mercedes-Benz ընկերությունը կներդնի $200 մլն մինչև 2020 թ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Mercedes-Benz»-ը ցուցադրել է ապագայի իր  նոր մոդելը՝   անօդաչու ավտոբուս
error: Content is protected !!