Այս վտանգավոր դեպքը կատարվել է Արգինա գյուղում:
8 տարեկան Արմենը Պետրոսյանը իրենց գյուղի միջով անցնող ջրանցքում փրկել է խեղդվող իր ընկերոջը՝ 10 տարեկան Ռազմիկին: Այդ ամենի ականատեսն էլ եղել է իր զարմիկը:
Սկզբում Արմենը նախ փորձել է մենակ օգնել, բայց հետո օգնություն է կանչել: Ծիրանենիների այգու աշխատակիցները լսելով տղայի ձայնը հասել են օգնության ու Առու կոչվող հորդահոս ջրանցքից դուրս հանել խեղդվող տղային:
8 տարեկան Արմենի մայրն իր տղայի հերոսական արարքի մասին իմացել է, երբ վերադարձել է աշխատանքից: Նրա բոլոր հույզերը միախառնվել են՝ հպարտությունից մինչև զարմացանք:
Իսկ 10 տարեկան Ռազմիկը նշում է, որ չի հասկացել կատարվածը:
Արգինա գյուղում, որը հայ -թուրքական սահմանից ընդամենը 4 կմ հեռավորության վրա է, ջրանցքը շատ վտանգավոր է լողալը:
Այստեղ նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել: 6 տարի առաջ այստեղ խեղդվել է Արթուր Հովսեփյանի 14 -ամյա որդին, որը ցավոք սրտի գյուղում վերջինը չի: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների պետք է տեղադրել արհեստական արգելապատնեշներ , սակայն դա շատ թանկ արժե՝ հանրապետության ողջ տարածքում տեղադրելու համար:
Փոխարենը նրանք առաջարկում են գյուղական համայնքներին սեփական միջոցներով ջրանցքների վտանգավոր հատվածներում ցանցեր տեղադրել՝ միաժամանակ համագործակցելով ԱԻՆ-ի մասնագետների հետ: