3 զինծառայողների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. մանրամասնել է Դավիթ Տոնոյանը

ՊՆ մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանն իր սոցցանցային էջում պարզաբանում է հրապարակել, որտեղ նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նորահայտ վիրուսի տարածման մասին շրջանառվող լուրերի և վարակաման դեպքերի մասին մանրամասներ:

Նախարարը նշել է, որ չնայած իրենց ջանքերին՝ վիրուսը մուտք է գործել նաև զինված ուժեր. զինծառայողներից երեքի մոտ վիրուսի առկայությունը թեստավորմամբ հաստատվել է, սակայն նրանք մարտական խնդիրներում չընդգրկված զորամասերից են, ուստի նախարարը վերահաստատում է, որ բանակում դեռևս չկան վարակման դեպքեր:

Նախարարը հայտնել է, որ հաստատված դեպքերիը ևս առնչակից են ՀՀ-ում վիրուսային վարակման նախնական, առաջին դեպքերի հետ:

Տեղեկություն է տրվել նաև զինծառայողների առողջական վիճակների մասին. նրանք հոսպիտալացված են և գտնվում են համապատասխան հսկողության տակ, տվյալ զորամասն առանձնացվել է: Զինծառայողների հետ առնչված այլ զինծառայողներ ևս առանձնացվել են:

Ստորև կցված է ՊՆ ամլո քարտուղարի ֆեյսբուքյան հրապարակումն ամբողջությամբ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

3 զինծառայողների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. մանրամասնել է Դավիթ Տոնոյանը
error: Content is protected !!