15000-ական դրամներ՝ ստորագրելու համար․ բաց նամակ ՀՀ Ոստիկանության պետին

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաց նամակ ՀՀ Ոստիկանության պետ Արման Սարգսյանին. Պարոն Սարգսյան, տևական ժամանակ է՝ Հայաստանում գործում է մի բանդա, որոնք գումարի դիմաց մարդկանց սուտ տեղեկություններ տրամադրելով կորզում են մարդկանց անձնական տվյալները։ Խոսքս ուղղված է Ռոբին ու իր ծախու վարձկաններին։

Երեք օր առաջ Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից տարածքում իբր Շառլ Ազնավուրի թանգարանը բացելու համար ստորաբար խաբելով մարդկանցից՝ կորզում են ստորագրություններ հաջակցություն Ռոբիկի:

Բացի դա՝ մարդկանց տրամադրում են 15000-ական դրամներ՝ ստորագրելու համար։
Մի՞թե սա օրենքի խախտում չէ, սա ոչ այլ ինչ է, քան խարդախություն և ՀՀ Ոստիկանությունը պարտավոր է նման արատավոր երևույթների դիմացն անհապաղ առնելու։
Ռոբիկը և իր թիմն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները և Դուք՝ որպես ՀՀ Ոստիկանության պետ, պարտավոր եք ձեռնամուխ լինել այս խնդրի շուտափույթ կարգավորմանը։
Հարգանքով՝ Քրիստ Հովսեփյան»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

15000-ական դրամներ՝ ստորագրելու համար․ բաց նամակ ՀՀ Ոստիկանության պետին
error: Content is protected !!