Ֆրանսիայի հարավային հատվածում բռնկվել է նոր մեծ հրդեհ: Այն իր շարունակությունն է ունենում նաև այլ դեպարտամենտում՝ Գարում: Այդտեղից տրված տեղեկությունների համաձայն, հրդեհի բաժին են դարձել ավելի քան 480 հեկտար թփուտ եւ գյուղատնտեսական նշանակության տարբեր մշակաբույսեր, որի հետևանքով այդ վայրից շուրջ 190 մարդ է տարհանվել:
Հատկանշական է, որ հրդեհի մարման աշխատանքների մեջ են նեևգրավված ավելի քան 200 հրշեջ- փրկարարներ:
Դեռ երեկ էլ Էրո դեպարտամենտի Մենբազեն կոմունայում էր հրդեհ է բռնվել՝ այրելով 30 հեկտար տարածք, վնասվելով շուրջ 4 շենք:
«Գիշերային ժամերին ավել դժվար է աշխատել և վերգետնյա միջոցների տեղաշարժումը դանդաղեցնե: Արդյունքում արգելվում են ավիամիջոցների գործունեությունը: Դրան էլ ավելացրած ուժեղ քամին: 200 հրշեջներ ամեն ինչ անում են, որ կասեցնեն կրակի տարածումը»,- հայտնել են Էրոյի հրշեջները:
Սա հետևանք է նաև Ֆրանսիայում տեղի ունեցող համատարած անոմալ շագերի: