Փաշինյանն ու Ալիևը մասնակցում են ԼՂ հիմնահարցի թեմայով քննարկմանը. ՈՒՂԻՂ Գերմանիայից

Ն. Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Ալիևի հետ: Հանդիպման ժամանակ Ալիևը հիշել է պատմությունը, թե ինչպես է Խորհրդային միությունը որոշում կայացրել Ղարաբաղը Արդբեջանի կազմ մտցնել որպես ինքնավար մարզ, իսկ հետագայում հայերը օկուպացրել են ադրբեջանական տարածքները, իրականացրել Խոջալուի կոտորածները, որոնք Ալիևը Ցեղասպանություն է բնութագրում:

Ի պատասխան՝ Ն. Փաշինյանը խորհուրդ տվեց Ալիևին շատ հեռու չգնալ պատմության խորքերը, որովհետև, եթե նա հեռու գնալու լինի, կարող է գնալ նույնիսկ մեր թվարկությունից առաջ, երբ Հայոց արքա Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ: Այդ ժամանակ և դրանից շատ հետո ամբողջ աշխարհում դեռևս չկար Ադրբեջան անունը: Ուստի Փաշինյանը խորհուրդ տվեց չգնալ հեռու, որովհետև այնտեղ նրանք ընդհանրապես գոյություն չեն ունեցել:

Փաշինյանն էլ իր հերթին հիշեցրեց, թե ինչպես է իրականում տեղի ունեցել արցախյան դեպքերը: Նա նշեց, որ ճիշտ չի համարում, որ ամեն հանդիպմանը երկու կողմերի ղեկավարները նույն փաստարկները պնդել, քանի որ դրանից ոչ մի առաջընթաց չի լինում, իսկ միջազգային հանրությունն արդեն հոգնել է այդ փաստարկները լսելուց: Փաշինյանն առաջարկեց առաջ քաշել նոր գաղափարներ, որոնք որոշ առաջընթաց կբերեն:

Մանրամասներին կարող եք հետևել կցված ուղիղ եթերի տեսանյութում:

Оцените статью
Փաշինյանն ու Ալիևը մասնակցում են ԼՂ հիմնահարցի թեմայով քննարկմանը. ՈՒՂԻՂ Գերմանիայից
Աստծո պահած երեխան
error: Content is protected !!