Փաշինյանը լայվով անդրադարձել է թիվ մեկ առանձնատան վերանորոգման հարցին

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց այն տեղեկությունը, որ Փաշինյանը պատրաստվում է պետական միջոցներով նոր թանկարժեք ինքնաթիռ գնել և մեծ գումարներ տրամադրել կառավարական առանձնատան վերանորոգման համար: Շատերը նրան սկսել էին մեղադրել պետական միջոցների չարաշահման և պետական միջոցներ անհարկի վատնման մեջ:

Որոշ անձանց համար այս փաստը դարձավ լայն շահարկումների առարկա: Շատերը հանդես եկան ենթադրությամբ, որ Փաշինյանն իսզբանե իմիտացիա արեց, թե ինքը որդեգրել է թափանցիկության քաղաքականություն, բայց իրականում խաբում է ժողովրդին:

Այս աղմկահարույց թեմաներին ու ակտիվացած քննարկումներին հիմավոր և վերջնականաապես արձագանքել է անձամբ Փաշինյանը: Նա լայվով բացատրել և հիմնավորել է առանձնատան վերանորոգման և այլ հարցերի անհրաժեշտության հարցը: Նա վստահեցրել է, որ ոչ մի բամբասանք չի թողնելու անպատասխան, ամեն ինչ ըստ անհրաժեշտության կհիմնավորվի: Նա վերահաստատել է իր որդեգրած այն սկզբունքը, ըստ որի ամեն դեպքում կոպեկ առ կոպեկ հաշվետու է հանրությանը և ոչ մի չհիմնավորված կամ չփաստարկավորված գործունեություն չի ձեռնարկել ու չի ձեռնարկելու:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1373105399537359/

 

Оцените статью
Փաշինյանը լայվով անդրադարձել է թիվ մեկ առանձնատան վերանորոգման հարցին
Քրեական հեղինակություն համարվող  նորագյուղցի Բոգոն այսօր  բերման է ենթարկվել
error: Content is protected !!