Վահրամ Թաթիկյանը ներկայիս հայկական մշակութային ասպարեզի այն եզակիներից էր, որին յուրահատուկ էր հետաքրքիր, բազմապլան ու բովանդակալից, ընդ որում՝ միայն իրեն բնորոշ ձեռագիրն ու ոճը: Նրա գործունեությունը: Թերևս, այնքան էլ ծանոթ չէ հայ հասարակության լայն մասսաներին, քանի որ նրա երգարվեստն ինչ-որ տեղ բարդ և դժվարընկալելի էր:
Ճիշտ է՝ Թաթիկյանը չունեցավ այնքան լսարան, որքան Ռուբեն Հախվերդյանը ունի, բայց նա յուրահատուկ գույն էր հեղինակային երգարվեստի գունապնակում:
Վահրամ Թաթիկյանը հետաքրքիր ու խորը երգերի հեղինակ է: Նրա ամեն մի երգը մի հրաշալի կոթող է, փոհերի, ընդունված ճշմարտությունների և անընդունելի փիլիսոփայական հայեցակետերի բախում է, որն ունկնդրին մղում է մտածել, խորհել կյանքի, էքզիստենցյալ հարցերի և առհասարակ աշխարհի տարատռսակ իրողություննեի շուրջ:
Թաթիկյանն իր կենդանության օրոք չբացահայտվեց այնպես, ինչպես հարկն էր, չունեցավ այն փառքն ու փառաբանումը, ինչին արժանի էր, սակայն մեծ, լուսավոր ու խոր հետք թողեց իր գործունեության ոլորտի ասպարեզում, որը չի ջնջվի այլևս, և որի արժեքն էլ ավելի կբարձրանա: