Ցավալի. մահացել է Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) մայրը

Կյանքից հեռացել է ամենայն հարգանքի և խոնարհումի արժանի Ռիմա տատիկը՝ Խանդոյան հերոսների մայրը:

Տիկին Ռիման հերոս որդիների մայր էր և հպարտ էր իր որդիներով: Նրա զավակներից մեկը՝ Հունանը, զոհվել է հայրենիքի պաշտպանության ժամանակ, իսկ Արարատն ու Արայիկը հերոսի կոչումներ են ստացել հայրենիքի պաշտպանությանը նվիրվելու համար:

2016 -ի քաջածանոթ իրադարձություններից հետո, երբ Արայիկ Խանդոյանը և նրա եղբայրը՝ Արարատը, հայտնվեցին թիրախում, երբ հերոս որդուն պետությունը որպես ագրեսոր էր ներկայացնում, մայրը հրաժարվեց իր պարգևներից, որոնք ստացել էր որպես հերոսի մայր: Նա դա արեց՝ հիշելով որդու արարքները. ժամանակին Արայիկը ևս հրաժարվել էր իր պարգևներից:

Տիկին Ռիման խիստ անհանգիստ էր զավակների ճակատագրի համար: Նա հիշում էր, թե ինչպես է որդին՝ Արայիկը, վաճառել իր ոսկիները արցախյան գոյամարտին զենքով ապահովելու համար:

Տիկին Ռիման մշտապես հպարտացել է իր զավակների գործունեությամբ, քանզի նրանք ծառայել են հայրենիքին, ու պատվով են ծառայել, անմնացորդ նվիրվել են հայրենիքի պաշտպանությանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ցավալի. մահացել է Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) մայրը
error: Content is protected !!