Ցավալի. Մահացել է այն չինացի բժիշկը, որը նախազգուշացրել էր կորոնավիրուսի մասին, ապա անձամբ վարակվել

Ամիսներ առաջ, երբ չինացի ակնաբույժ Լի Վենլիանը բժիշկներին և հասարակությանը զգուշացրեց վերահաս նոր մահացու վիրուսի վտանգի մասին, շատերը նրան թերահավատորեն էին վերաբերվում, իսկ ոստիկանությունը նույնիսկ նրան նախազգուշացրել էր, որ սուտ տեղեկատվությամբ ավելորդ խուճապ չտարածի հանրային շրջանակներում:

Բայց ընդամենը որոշ ժամանակ անց իրավիճակը սրվեց և բժշկի կանխատեսումները պարտվեց, որ սուտ, խուճապային տեղեկատվություն չէր, այլ իրողություն:

Ամենացավալին այն է, որ մեկ ամիս առաջ վտանգավոր վիրուսի գոյության մասին ահազանգող բժիշկն անձամբ վարակվում է այդ վիրուսով:

Մեկամսյա պայքարը հիվանդության դեմ և բուժման ընթացքը սակայն ուրախալի հանգուցալուծման չհանգեցին. բժիշկ Վենլիանը մահացավ:

Բժշկի մահվան լուրը հայտնել է չինական Գլոբալ Թայմս լրատվամիջոցը: Լրատվամիջոցը փաստում է, որ տվյալ վիրուսով վարակվածների և մահացողների թիվը օր օրի ցավալիորեն ավելանում է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ցավալի. Մահացել է այն չինացի բժիշկը, որը նախազգուշացրել էր կորոնավիրուսի մասին, ապա անձամբ վարակվել
error: Content is protected !!