Ցավալի լուր. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք

Քիչ առաջ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն հրապարակվեց կորոնավիրուսային վարակով առաջին մահվան դեպքի մասին ցավալի տեղեկություն: «Նորք»-ում բուժում ընդունող յոթանասուներկուամյա տարեց հիվանդը, ում վիճակը ծայրահեղ ծանր էին գնահատում բժիշկները, քիչ առաջ մահացել է:

Նախարարության տարածած հայտարարությունը պարզաբանում է, որ հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել, քանզի նա բացի բուն վիրուսային վարակվածությունը, ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ, ինչի պատճառով էլ վրա է հասել մահը:

Փաստորեն, մեր երկրում այս ցավալի դեպքը հայտնի վիրուսից առաջին մահացության դեպքն է:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այս պահի դրությամբ երկրում առկա է վիրուսային վարակի 290 դեպք, որից 25 վարակվածության դեպքը նոր է, իսկ առողջացածների թիվը հասել է տասնութի:

Կից ներկայացնում ենք նախարարության պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունն ամբողջությամբ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ցավալի լուր. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք
error: Content is protected !!