Ցավալի լուր. ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը կնքել է իր  մահկանացուն

ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը կնքել է իր  մահկանացուն: Այս ցավալի լուրը  հայտնել է նրա  որդին: Արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն իր ֆեյսբուքի էջում կատարել է մի գրառում, որտեղ նշվում է, որ հայրը մահացել է։

Երվանդ Ղազանչյանը 82  տարեկան էր: Նրա տնօրինության տակ էր գտնվում  Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը:

Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի ազգային ակադեմիական, ինչպես նաև Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոններում։ Նա  դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն է եղել։


Նրա հոգեհանգիստը  վարչապետի հրամանով  կանցկացվի  վաղը Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:ՀՀ ժողովրդական արտիստն արժանացել է մի շարք պատվավոր մրցանակների ու մեդալների:

Նրա  երկար տաիրներ իր անջնջելի   ձեռագիրն ու հետքն է թողել   հայկական և Սփյուռքի  թատրոններում: Բեմադրել է տարբեր  ստեղծագործություններ` «Պատվի համարը», «Կուրաժ մայրիկը և ուրշները», «Արյունոտ հարսանիքը», «Ոչնչից մեծ աղմուկը», «Ատամնաբույժն արևելյանը»,  և  մի շարք այլ ստեղծագործություններ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ցավալի լուր. ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը կնքել է իր  մահկանացուն
error: Content is protected !!