Տնային կենդանիներ պահելու 5000 դրամ տուրքը դուրս է գալու, փոխարենը կենդանիներին պետք է գրանցեն, չիպավորեն և պատվաստեն տարին մեկ անգամ․ Հայկ Մարության (Video)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է, որ քաղաքապետարանը կստեղծի Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որը միջազգային ստանդարտներով ծառայություններ կմատուցի թե՛ կենդանիների կացարանի, թե՛ ստերջացման, թե՛ հետագա խնամքն ապահովելու հարցերում:

Մարությանի խոսքերով՝ նաև տնային կենդանիներ պահելու 5000 դրամ տուրքը դուրս է գալու, դրա փոխարեն կենդանիները պետք է գրանցվեն, չիպավորվեն և պատվաստվեն տարին մեկ անգամ:

«Նշված գործընթացը պետք է պարտադիր տեղի ունենա: Քաղաքապետարանն այդ ամբողջ ընթացքը վերահսկելու է։ Նախ՝ պատվաստելը պետք է, որպեսզի կենդանին անվտանգ լինի ինքն իր և շրջապատի համար: Պետք է այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ և կենդանիներն իրար սիրեն, ոչ թե մարդիկ կենդանիներից վախենան, կենդանիներն էլ՝ մարդկանցից: Բացի այդ՝ չիպավորման արդյունքում մարդիկ, ովքեր իրենց կենդանուն դավաճանաբար դուրս կհանեն, կհայտնաբերվեն և կենթարկվեն վարչական պատասխանատվության: Եթե չեք պատվաստում, էլի մեծ տուգանքներ կլինեն»,- ասել է Հայկ Մարությանը:

5000-ը հանում ենք, փոխարենը քաղաքացիները կենդանիներին պետք է գրանցեն, չիպավորեն և պատվաստվեն տարին մեկ անգամ

Հայկ Մարության. 5000-ը հանում ենք, փոխարենը քաղաքացիները կենդանիներին պետք է գրանցեն, չիպավորեն և պատվաստեն տարին մեկ անգամԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է, որ քաղաքապետարանը կստեղծի Համայնքային ոչ առևտրային կամզակերպություն, որը միջազգային ստանդարտներով ծառայություններ կմատուցի թե՛ կենդանիների կացարանի, թե՛ ստերջացման , թե՛ հետագա խնամքն ապահովելով:Մարությանի խոսքերով, նաև տնային կենդանիներ պահելու 5000 տուրքը դուրս է գալու, դրա փոխարեն կենդանիներն պետք է գրանցվեն, չիպավորվեն և պատվաստվեն տարին մեկ անգամ:«Նշած գործընթացը պետք է պարտադիր տեղի ունենա: Քաղաքապետարանը այդ ամբողջ ընթացքը վերահսկելու է. նախ պատվաստելը պետք է, որպեսզի կենդանին անվտանգ լինի ինքն իր և շրջապատի համար: Պետք է այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ և կենդանիները իրար սիրեն, ոչ թե մարդիկ կենդանիներից վախենան, կենդանիներն էլ՝ մարդկանցից: Բացի այդ, չիպավորման արդյունքում մարդիկ, ովքեր իրենց կենդանուն դավաճանաբար դուրս կհանեն, կհայտնաբերվեն և կենթարկվեն վարչական պատասխանատվության: Եթե չեք պատվաստում, էլի մեծ տուգանքներ կլինեն», — ասել է Հայկ Մարությանը:

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Вторник, 22 января 2019 г.

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տնային կենդանիներ պահելու 5000 դրամ տուրքը դուրս է գալու, փոխարենը կենդանիներին պետք է գրանցեն, չիպավորեն և պատվաստեն տարին մեկ անգամ․ Հայկ Մարության (Video)
error: Content is protected !!