Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Կալավանից ուղիղ եթեր է մտել ու  խոսել անհատական ջանքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի  Կալավան գյուղից ուղիղ եթեր է մտել ու  խոսել անհատական ջանքի մասին: Նա  Ռոբերտի օգնությամբ ներկայացրել է Կալավանի զբոզաշրջային նախագիծը:

Ռոբերտի կարծիքով թեև ոչ մի գյուղում ռսուրսներ չկան  ինքնուրույն զարգացման համար, սակայն կան կարևոր գաղափարներ, որոնք ի կատար ածելով հնարավոր է  գյուղին ճանաչում տալ և դեպի իրեն ձգել մեծ թվով տուրիստներ:

Գյուղում օգտագործում են հյուրատնային  կառույցները: Բնության մեծ սիրահարները

<< Թայմ Լենդ >>  հիմնադրամի  միջոցով  տուրիստներին տեղյակ են պահում, որ այս գյուղում կան տուրիստական հրաշալի պայմաններ,  նաև տեղյակ են պահում այս հետաքրքիր նախագծի մասին: Հատկանշական է, որ  այստեղ  պահպանվում են մշակութային կոլորիտները, հյուրատների համար օգտագործվում է արևի էներգիան:  Հյուատներն ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով, սակայն դրսից որևէ փոփոխություններ աշխատում են չանել, որպեսզի պահպանվի գյուղի դիմագիծն ու  ինքնությունը:

Աշխարհի 4 երկրներից ուսանողները գալիս են այստեղ հանգստանալու համար: Այստեղ կա  նաև անտառային խոհանոց, որը գրավում է զբոսաշրջիկներին: Այստեղ կան 100 տեսակի բույսեր, որոցից կարելի է պատրաստել 100 տեսակի ուտեստ: Հետաքրքիրն այն է, որ այստեղ չկա ռեստորան: Գաղափարն այն է, որ այստեղ եկողը գա և մնա, այլ ոչ թե գա ճաշի ու գնա:

Սա ևս մեկ ապացույց է, որ Կալավանը, որն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում մյուս գյուղերից,  գաղափարների հաղթանակ է: Անգամ շատ չեն  գովազդում իրենց նախագիծը, որպեսզի  շատ զբոսաշրջիկներ չգան, քանի որ հնարավոր չէ բոլորին տեղավորել:

Շատերըն այլևս չեն զբաղվում անտառահատությամբ, փոխարենն արտաճանապարհային տուրիզմով են զբաղվում:

Անհատական ջանքի մասին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 31 июля 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Կալավանից ուղիղ եթեր է մտել ու  խոսել անհատական ջանքի մասին
error: Content is protected !!