Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացը

Վարչապետը քննարկում է ունեցել ներկայիս խնդիրների համատեքստում բուհերի և ընդունելության քննությունների կազմակերպման հարցը կարգավորելու նպատակով:

Հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են առաջարկությունների որոշակի նախագծեր, որոնք դրվել են քննարկման: Վարչապետը հանձնարարություն է տվել ի մի բերել արդյունավետության բարձր հավանականություն ունեցող առաջարկները և դրանք ներկայացնել ամբողջական փաթեթների տեսքով:

ԿԳՄՍ ներկայացուցիչները նշել են, որ առաջարկները մշակելիս հաշվի են առել միջազգային համապատասխան ոլորտի փորձն ու ծրագրերը, ինչի ուսումնասիրությունների հիման վրա էլ ձևավորել են որոշակի պլաններ և ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել նաև բուհերի վարձավճարների հարցին: Վարչապետը հանձնարարել է ընդառաջել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողներին և հարկ եղած դեպքում աջակցություն ցուցաբերել նրանց:

Աշակերտների տեխնիկական հնարավորությունների մասին ևս քննարկում եղել է: Համապատասխան գերատեսչությունների առաջարկ է արվել կազմակերպել պլանշետների արտադրություն, որպեսզի առաջիկայում հնարավոր լինի արդյունավետ կերպով լուծել նաև այս խնդիրը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացը
error: Content is protected !!