Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով. Մարուքյան

Քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը սոցցանցային ուղիղ եթերի միջոցով հանդես է եկել ներկա իրավիճակի վերլուծություններով ու առաջարկություններով:

Նա առաջարկում է բանկերին սառեցնել վարկերի ամսեկան մարումները՝ հաշվի առնելով ներկա զարգացումները: Այս նպատակով Մարուքյանը գրություն է պատրաստել, որը պատրաստվում է ներկայացնել համապատասխան մարմինների քննությանն ու հաստատմանը:

Այդ գրության հաստատման համաձայն առաջարկվում է վարկերի մարումները միառժամանակ դադարեցնել, քանի որ ստեղծված իրավիճակը կարող է մեծապես ազդել մարդկանց, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դրամական միջոցների վրա, ինչի պատճառով նրանք կարող են նաև լրջագույն խնդրի առաջ կանգնել:

Այսպիսի շարունակական զարգացումները անխուսափելիորեն բերելու է որոշակի դրամական մուտքերի նվազում: Մարուքյանը հիշեցնում է, որ Վրաստանում այս քայլին արդեն գնացել են և մինչ մայիս սառեցրել են մուծումների ժամկետը, որպեսզի չտուժի փոքր ու միջին բիզնեսը:

Մարուքյանը պատրաստվում է իր նամակ-գրությունն ուղարկել Կենտրոնական բանկ: Իսկ մինչ դրա հաստատվելն առաջարկում է համապատասխան մարմիններին զբաղվել այս գործընթացն իրականացնելուն միտված գործողությունների նախաձեռնությամբ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով. Մարուքյան
error: Content is protected !!