Վարդավառի տոնին են միացել նաև պաշտոնյաները

Այսօր մեր երկիրը նշում է  Վարդավառի տոնը: Տոնն իր մեջ ունի կարևորագույն խորհուրդ:  Այն   համարվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որն էլ իր հերթին հանդիսանում է  Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:  Ժողովրդի մեջ այն առավել հայտնի է  Վարդավառ անվանումով:

Տոնական այս օրը  ժողովրդական սովորության համաձայն ամեն տարի մարդիկ միմյանց ջրում են ու ուախանում: Սա իսկապես տարեցտարի ավելի մեծ շուքով է նշվում՝ վերածվելով իսկական տոնակատարության:

Մեր երկրի տարբեր անկյուններում մարդիկ յուրովի են նշում այս տոնը՝ կազմակերպելով ամենատարբեր միջոցառումներ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոյանը մասնակցել է հեծանվաերթին Նրան են միացել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,  Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը,  Արարատի մարզպետը։ Սկիզբը եղել է  Հանրապետության հրապարակից, իսկ վերջնակետը  կլինի Մասիս քաղաքում։

Ի դեպ նրանք նաև ջրոցի են խաղացել:

Իսկ թե Հայաստանում  մեր հայտնի պաշտոնյաներն ու հասարակությունը  ինչպես են  անցկացնում  Վարդավառը կներկայացնենք  ստորև տեղադրված  տեսայնութի և լուսանկարների շարքի միջոցով:

🚴‍♀️ Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին։🚭🍔🥤

Опубликовано Arsen Torosyan Суббота, 27 июля 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վարդավառի տոնին են միացել նաև պաշտոնյաները
error: Content is protected !!