«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային

Հայաստանում պետական և ռազմավարական մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր նոր քաղաքացու ծնունդը: Վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ ներկայումս մահացությունները ցավալիորեն շատ են, քան ծնունդները:

Այս պարագան հաշվի առնելով՝ կարևորվում և մեխ ուրախությամբ է ընդունվում հիվանդանոցների այն լուրերը, որոնք վերաբերվում են նոր ծնունդներին:

Նմանատիպ մի ուրախալի լուր ստացվել է այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից: Լուրն առավել ուրախալի է դառնում, երբ ծանոթանում ենք հանգամանքներին առավել մանրամասն:

Պարզվում է՝ փոքրիկն ընտանիքում տասներկուերորդն է: Նա ունի ևս վեց եղբայր ու հինգ քույր: Հատկանշական է, որ մայրը տասներկուերորդ բալիկին քառասունին մոտ տարիքում ունենում է միանգամայն առանց կողմնակի միջամտության: Սա բժշկության մեջ բացառիկների շարքին դասվող դեպքերից է:

Նորածնի և մայրիկի առողջական վիճակը բավականին լավ է:

Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ ծնողները կրկին զավակ ունենալու մտադրություն ունեն:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային
error: Content is protected !!