Սյունիքում արտակարգ իրավիճակ է. զինվորների երդմնակալության արարողությանը մեկնող հարազատները մնացել և գիշերել են ճանապարհին

Ձմեռային եղանակային վայրիվերումների ժամանակ ճանապարհային վիճակի մասին պարբերաբար տարբեր միջոցներով  տարատեսակ հաղորդումներ են լինում, նախազգուշացումներ այս կամ այն ճանապարհային հատվածի խցանված կամ դժվարանցանելի, անմատչելի լինելու մասին:

Սակայն ամեն ինչ անտեսվում է, երբ հարցը վերաբերում է մեծ կարևորության իրադարձությունների, ինչպես զինվորների երդմնակալությունն է:

Երեկ իրենց զինվոր զավակների երդմնակալության վայր ուղևորվող բազմաթիվ հարազատներ մնացել են ճանապարհին, քանի որ անհնար է եղել շարունակել ուղևորվել Սիսիան: Մեքենաները դադարեցրել են ուղևորման ընթացքը, օգնության ակնկալիքով զանգել պատկան մարմիններին, սակայն եղանակային տարերային դրսևորումներն այնուամենայնիվ հաղթել են մարդկային ուժին:

Ուղևորները ստիպված են եղել երկար ժամանակ անցկացնել ճանապարհներին, նույնիսկ գիշերել հենց ճանապարհին, իսկ մեքենաներում նույնիսկ փոքրիկներ ու հղի կանայք են եղել:

Ճանապարհային դժվարությունների հաղթահարման ու մաքրման աշխատանքներին շարունակում է խանգարել, խոչընդոտել բուքն ու քամին:

Оцените статью
Սյունիքում արտակարգ իրավիճակ է. զինվորների երդմնակալության արարողությանը մեկնող հարազատները մնացել և գիշերել են ճանապարհին
Թեստ․ Ի՞նչ տեսաք առաջինը՝ դա կբացահայտի ձեր թաքնված «ես»-ը
error: Content is protected !!