Սիրուշոն և Անահիտ Բերբերյանը սկսել են համագործակցել տարիներ առաջ: Նրանք փոխհամաձայնության են եկել միասին հին հայկական նախշերով հետաքրքիր, ժամանակակից զարդեր ստեղծելու հարցի շուրջ:
Սկզբնական շրջանում համագործակցությունը ստացվել է, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ այնպես հարթ չի գնացել, ինչպես նախապես ծրագրված էր:
Նրանք դադարեցնում են համագործակցությունը, որից որոշ ժամանակ անց Անահիտը սկսում է սոցիալական հարթակներում տեղեկություն տարածել, որ Սիրուշոն խախտել է իրենց պայմանավորվածությունն ու գողացել է իր հեղինակային զարդանախշերը՝ դրանք ներկայացնելով որպես իր ստեղծած «Pregomesh» ընկերության արտադրած զարդ:
«Pregomesh» ընկերության տնօրեն Մարի Երեմյանը ժխտում է գողության հանգամանքը: Նա կոչ է անում նման տեղեկություններ չտարածել, առավել ևս չքաղաքականացնել տվյալ իրողությունը, քանի որ նրանց ընկերությունը ամեն կերպ փորձել է համաձայնության գալ Անահիտի և նրա հոր հետ:
Այն բանից հետո, երբ Անահիտը նախ ժամանակային սահմանափակումների, ապա նաև պարզապես ցանկություն չունենալու պատճառաբանություններով վերջնականապես հրաժարվել է համագործակցել, նրանց ընկերությունը սկսել է նրանից անկախ շարունակել զարդերի արտադրությունը, ինչը գողություն չի համարվում: