Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը…

Հասմիկ Պապյանը մեր իրականության յուրօրինակ անհատականություններից է, սիրելի մտավորականներից, ով ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին, ուշադիր հետևում իրադարձություններին, արագ և տեղին արձագանքում, եթե հարկ է լինում իր միջամտությունը:

Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան գրառումներն արտահայտում են Հայաստանի մտահոգ ու սրտացավ քաղաքացու խոհերն ու մտորումները, տագնապի դրսևորումները:

Այս անգամ Հասմիկ Պապյանի գրառումը բոլորիս հուզող ու խորին ցավ պատճառող թեմաներից մեկի մասին է: Կրկին սահմանից ստացվել է հերթական չարաբաստիկ լուրը, կրկին ոչ հակառակարդի պատճառով հերթական դժբախտ դեպքն է գրանցվել սահմանին:

Պատճառը ըստ պաշտոնական տեղեկատվության ճշտված է, իսկ շղթան փաստորեն շարունակվում է՝ անկախ վերջին զինվորի դժբախտ դեպքի հետ կապված մեծ հասարակական աղմուկի:

Հասմիկ Պապյանը ևս իր ցավն ու զայրույթն է արտահայտել այս առիթով: Նա գրել է հետևյալը.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը…
error: Content is protected !!