Փաշինյանը նախագահականում է. հանդիպում է տեղ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Փաշինյանը նշել է, որ տեղի ունեցողը իրենց առաջին աշխատանքային քննարկումն է այս տարվա շրջանակներում: Նրանք միմյանց հետ քննարկել են իրենց ղեկավարության տակ գտնվող ինստիտուտների կատարած հանդիպումների, ձեռքբերումների և այլ կարևոր թեմաների մասին:
Փաշինյանը նախագահին պատմել է անցնող տարվա ձեռքբերումները, կարևոր քայլերը, որոնք արվել են՝ որպես անցումային շրջանի իրողություններ:
Նրանք նաև խոսել են սահմանադրական դատարանի շուրջ ծավալված լարված իրավիճակի առնչությամբ: Նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկրում հավասարկշիռ ինստիտուտների կայացման գործում: Նրանք փաստել են, որ հարցին պետք է մոտենալ բացառապես երկրի շահերը հաշվի առնելու տեսանկյունից:
Հանդիպման ավարտից հետո Ն. Փաշինյանը հրապարակել է ներքոբերյալ տեսանյութը և հրապարակմանը կցել տեղեկություն այն մասին, որ Ա. Սարգսյանը համակարծիք են ստեղծված լարվածության շուրջ առաջարկվող լուծումների հարցում:
Նախագահն էլ Ն. Փաշինյանին է պատմել իր ուղևորությունների՝ մասնավորապես Պարսից ծոցի երկրներից բերած ուրախալի հաղթանակների նորությունների մասին: