Ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն

Տնից դպրոց հասնելու ճանապարհը հաճախ դժվարամատչելի է, հատկապես եղանակային անբարենպաստ պայմանների ժամանակ: Դա էլ պատճառ է հանդիսանում, որ աշակերտները և ուսուցիչները կամ սահմանափակվեն մոտիկ դպրոցների ընտրությամբ, կամ էլ լրացուցիչ դժվարությունների:

Որոշ դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ որոշակի պայմանների բավարարման դեպքում ստանում էին պետական աջակցություն դպրոցական երթուղու համար:

Կառավարության նոր որոշմամբ ԿԳՄՍ նախարարությունը եռապատկում է դպրոցների և աշակերտների դպրոցական երթուղու համար նախատեսված գումարը, որի արդյունքում երեք անգամ կավելանա ծրագրից օգտվողների թիվը:

Այս որոշման մեծ դրականն այն է, որ ուսուցիչներն ու աշակերտներն այլևս երթուղու անհասանելիության կամ անմատչելիության պատճառով չեն կաշկանդվի դպրոցի ընտրության հարցում:

Եկող տարվա համար նախատեսված է տվյալ ծրագրի համար հատկացնել 276 միլիոն դրամ 2019 թվականի 79 միլիոն դրամի փոխարեն: Ընդ որում, եթե նախկինում այս ծրագրից կարողանում էին օգտվել միայն Հանրապետության ընդամնեը յոթ մարզ, ապա հիմա ծրագրի մեջ նախատեսված է ներառել հանրապետության բոլոր մարզերն անխտիր:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն
error: Content is protected !!