Ուշադրություն. Բոլոր այն հաշվիչները, որոնք մենք ստուգեցինք, աշխատում էին կրկնակի տարիֆի ռեժիմում. ահա, թե ինչպես կարելի է ստուգել դրանք

Բազմաթիվ անգամներ կարելի է լսել հանրային համատարած դժգոհություններն այն մասին, որ հոսանքի հաշվիչները կասկածելի և անհավանական շատ հոսանք են գրանցում, ավելի շատ, քան իրականում ենթադրելի է, որ ծախսել են:

Այս դժգոհությունները գտնվում էին զուտ բանավոր հարթության վրա, ոչ մի ժխտում կամ հաստատում այս առիթով պաշտոնապես դեռևս չէր եղել, չնայած որ որոշ դեպքերում հոսանքի չարաշահման դեպքերն այնքան ցցուն էին եղել, որ հասել էին մինչև դատական վարույթի մակարդակի:

Դեռևս բանավոր հարթության վրա է գտնվում նաև ներքոբերյալ բացահայտումը, որը պետական մարմինների մանրակրկիտ հետազոտության և արձագանքի կարիքն ունի:

Օգտատեր Համլետ Աբրահամյանը շատ ուշագրավ հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում: Այնտեղ նա տեղեկացնում է, որ իրականացվել են հոսանքի էլեկտրական հաշվիչների ստուգոմներ: Ստուգումները պարզել են, որ էլեկտրական հաշվիչները աշխատում են ավելի արագ, քան պետք է լիներ նորմայում:

Համլետ Աբրահամյանը այս ուշագրավ փաստի վրա է հրավիրում համապատասխան պետական մարմինների, մասնավորապես ԱԱԾ-ի ուշադրությունը:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ուշադրություն. Բոլոր այն հաշվիչները, որոնք մենք ստուգեցինք, աշխատում էին կրկնակի տարիֆի ռեժիմում. ահա, թե ինչպես կարելի է ստուգել դրանք
error: Content is protected !!