Այս տարի Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական հանդիպման վայրն ընտրվել էր Ադրբեջանը:
«Եվրոպական ճշմարտությունը» տեղեկացնում է, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել ուկրաինական կողմի ներկայացուցչին իր հայկական ծագման համար: Հրապարակման մեջ ասվում է, որ նման դիրքորոշմանբ ադրբեջանական կողմը դժկամություն է ցուցաբերում եվրոպական միությանը ինտեգրվելու առումով:
Ուկրաինական կողմը տեղեկացնում է, որ ըստ կանոնակարգի՝ իրենց արտգործնախարարությունը նախապես ստացել է միջոցառմանը մասնակցելու հրավեր, որից հետո նրանք առաջադրել են մասնակից-ներկայացուցիչների իրենց թեկնածուներին: Ներկայացուցիչները նախօրոք գրանցվել են, անցել են էլեկտրոնային ուսուցման որոշակի շրջափուլ, որից հետո նրանց մասնակցությունը հաստատվել է:
Սակայն հանդիպումից առաջ Ուկրաինայի պատվիրակությունը ծանուցում է ստացել, որտեղ նշված է եղել, որ մերժվել է ուկրաինական ներքին գործերի ներկայացուցիչներից մեկի՝ Մերի Հակոբյանի մասնակցությունը, քանի որ ադրբեջանական կողմը հրաժարվում է նրան ընդունել իր երկրում իր հայկական ծագման համար:
Այս առիթով ուկրաինական իշխանությունները դիմել են Եվրամիությանը, իր դժգոհությունն են հայտնել ադրբեջանական դիրքորոշման և արաքի առիթով, առաջարկել են խուսափել այլևս ադրբեջանական տարածքում նմանօրինակ հանդիպումներ անցկացնելուց և իրենց հստակ դրքորոշումն արտահայտել տվյալ անհանդուրժողականության առիթով: Ադրբեջանական կողմը դեռևս որևիցե կերպ չի արձագանքել այս իրողությանը: