Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից․ Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն, լավ ա չեն պպզել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Նորագավիթի մաքսակետ, որտեղ բարկացել է մաքրության, աշխատակիցների վարքագծի վրա։

Այնտեղ նրան բարկացրել է տարածքի մաքրությունը․ «Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»,-ասաց նա, ապա ստուգեց նաեւ պատերի մաքրությունը։

«Սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որոնք եկել էստեղ կանգնել են: Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Հիմա իրենց պարգեւավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»,- հայտարարեց վարչապետը:

Վարչապետին չի գոհացրել նաեւ աշխատասենյակների մաքրությունը․ «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»:

Աղբյուր՝ hraparak.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից․ Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն, լավ ա չեն պպզել
error: Content is protected !!