Շքեղ հարսանեկան արարողություն. Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հարսանիքի օրն արդեն նշանակված է

Տարվա ամենաշքեղ  հարսանեկան արարողությունը կլինի  Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի ու  Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի պաշտոնական միությունը:

Նախատեսվում է հարսանիքն անցկացնել  սեպտեմբերի 7-ին։ Այս պահի դրությամբ ակտիվորեն ընթանում են  նախնական կազմակերպչական  աշխատանքները:

ԲՀԿ առաջնորդի  դուստրն  իր հարսանեկան զգեստի վերջնական տեսքը  ստանալու համար  հաճախակի  է լինում  Դուբայում՝   միջազգային հռչակում վայելող Էլի Սաաբի մոտ: Վերջինիս դիզայներական աշխատանքները գնահատվում են ոչ  պակաս,  քան 200-300 հազար դոլար:

Սակայն սա դեռ միայն սկիզբն է: Ըստ շրջանառվող լուրերի, պսակադրությունը կլինի  Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը գտնվում է Աբովյան քաղաքում:

Դե իսկ հարսանեկան միջոցառումն  էլ, բանկանաբար,  կանցկացվի  «Փարավոն»  ռեստորանային համալիրում:  Ավելին, ըստ մամուլում պտտվող տեղեկությունների   800 տեղանոց դահլիճը  փոխակերպվելու է: Հատուկ հարսնացուի և փեսացուի  համար կառուցվելու է բեմահարթակ, որի պատճառով հյուրերի տեղերը կրճատվելու է  300-ով:

Սակայն այսքանով չի  սահմանափակվում արարողությունը,  որպես  թամադա հրավիրվել է  դերասան Տիգրան Ներսիսյանը՝ Սունդուկյանի թատրոնից, որը տիրապետում է մի քանի լեզվի:

Դե իսկ երգիչ-երգչուհիներից ելույթ կունենան   մի շարք հայտնի  տեղի և արտասահմանայն դեմքեր: Բայց թե ովքեր են լինելու,  խիստ գաղտնի է պահվում:

Հյուրերի  թիվը ևս շատ սահմանափակ է՝ ընդամենը  500 հոգի:

Իսկ հարսանեկան հանդիսավոր արարողությանը բոլոր երեխաները կրելու են միանանման զգեստներ:

Առայժմ դեռ այսքանն է հայտնի նման  ճոխ  միջոցառումից:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շքեղ հարսանեկան արարողություն. Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հարսանիքի օրն արդեն նշանակված է
error: Content is protected !!