Շտապ հավաքե՛ք ԱԺ նիստ, արտակարգ լիազորություններով խումբ ուղարկե՛ք Արցախ, դուրս չգա՛ք մինչև ամեն ինչ չպարզվի։ Սա պատերազմ է ՀՀ դեմ. Տիգրան Խզմալյան

Արդեն մի քանի օր է, ինչ սահմանից ամենավատ լուրերն են գալիս զինծառայողների կորուստների մասին: Ամեն օր թիկունքում մի զինվորի կորուստը, բնականաբար, անհասկանալի, անթույլատրելի հանգամանք է մեր պարագայում:

Եթե հաշվի առնենք մեր երկրի աշխարհաքաղաքական վիճակը, ապա այս հանգամանքը շատ ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ:

Քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկնող ռեժիսոր Տիգրան Խզմալյանը պահանջում է անմիջապես ԱԺ արտահերթ նիստ գումարել և տուն չգնալ մինչ ողջ եղելության բացահայտելը, քանի որ կասկածից դուրս է, թե սրանք պատահական դեպքեր են:

Արդեն մեկ ժամ է, ինչ լրատվամիջոցներում տարածվել է հերթական ցավալի լուրը քսաներեքամյա զինվորի կորստի մասին, համացանցն արդեն ողողվել է պատկան մարմինների ղեկավարների հրաժարականների, եղելության անհապաղ բացահայտման պահանջներով:

Բոլորն էլ այն տեսակետն են հայտնում, որ տեղի ունեցող ծրագրված իրողություն է, որն ուղղված է պետության և պետականության դեմ: Դեպքը տեղի է ունեցել Արցախում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շտապ հավաքե՛ք ԱԺ նիստ, արտակարգ լիազորություններով խումբ ուղարկե՛ք Արցախ, դուրս չգա՛ք մինչև ամեն ինչ չպարզվի։ Սա պատերազմ է ՀՀ դեմ. Տիգրան Խզմալյան
error: Content is protected !!