Շարքային զինծառայողի կյանքն ընդհատվեց նախօրեին հրազենային վիրավորումից․(Տեսանյութ)

19-ամյա Կարեն Կարապետյանի դին Գյումրի կտեղափոխվի վաղը: Շարքային զինծառայողի կյանքն ընդհատվեց նախօրեին հրազենային վիրավորումից: Կարենը Թալիշում էր ծառայում, ընդամենը մեկ տարի անց տուն էր վերադառնալու: Կարենը տան միակ զավակն էր: Ապրում էր միայնակ մոր ու 80-ամյա տատի հետ: Ամբողջ մանկությունը տնակում էր անցկացրել:

Ընդամենը տարիներ առաջ էին նոր բնակարան ստացել ու վերանորոգել: Դժվարությամբ միակ որդուն մեծացնելուց ու բանակ ճանապարհելուց հետո մայրը հավատալ չի կարողանում, որ այլեւս որդու մասին հուշերով է ապրելու:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Պաշտպանական բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում: Զինվորի ուղղությամբ կրակ արձակած զինակից ընկերը ձերբակալված է: Կատարվում է քննություն: 19-ամյա զինծառայողի դին Գյումրի կտեղափոխվի վաղը:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Աղբյուր՝ armlur.am

Оцените статью
Շարքային զինծառայողի կյանքն ընդհատվեց նախօրեին հրազենային վիրավորումից․(Տեսանյութ)
10 մարդիկ օժտված գերբանական ունակություններով, որոնց գոյությանը պարզապես դժվար է հավատալ: ՏԵՍԱՆՅՈՒԹ
error: Content is protected !!