Նվագապետ (դիրիժոր) Արայիկ Հարությունյան տեսե՞լ էիք։ Եթե չէ, հիմա տեսեք։

Այս Նոր տարվա տոնական միջոցառումներն ու նախաձեռնությունները նշանավորվում են յուրօրինակությամբ և չկրկնվող սցենարներով: Անակնկալ իրողությունները համերգների ժամանակ յուրահատուկ հետաքրքրություն են տալիս համերգին:

Նմանօրինակ մի անակնկալ էր ծրագրված այս տարվա ամանորյա համերգին, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական կատարման ժամանակ նվագախումբը որպես դիրիժոր վարում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ով էլ այդ շքեղ ու տպավորիչ համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչն էր:

Հաղորդավար Արման Մարգարյանը հաղորդելիս այնպիսի տպավորություն է ստեղծում, որ կարծես Արայիկ Հարությունյանի ելույթը նրա համար էլ էր անակնկալ:

Ինքը՝ նախարարը, սա որպես տարվա վերջին խենթություն է բնորոշել:

Այս մասին իմանում ենք համացանցում տարածված տեսանյութերից, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում այդ աննախադեպ իրողությանը:

Ուշագրավ է Փաշինյանի արձագանքը: Տեսանյութը առաջինը նկարահանել և հանրայնացրել է համերգին ներկա գտնված Նիկոլ Փաշինյանը: Համերգի ողջ ընթացքում Փաշինյանի դեմքի արտահայտությունից երևում է, որ որքան գոհ ու բավարարված է նա այդ ամենից:

Արայիկ Հարությունյանը տարվա ամենաքննաբանված և քննադատված նախարարն էր: Պատճառը հավանաբար նրա ղեկավարության տակ ընդգրկված միանգամից մի քանի կարևոր գերատեսչությունների միավորված լինելու հանգամանքն է:

Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ճանապարհ ենք դնում 2019-ը։

Դիրիժորական վահանակի մոտ է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ապա՝ Սերգեյ Սմբատյանը:)

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 31 декабря 2019 г.

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նվագապետ (դիրիժոր) Արայիկ Հարությունյան տեսե՞լ էիք։ Եթե չէ, հիմա տեսեք։
error: Content is protected !!