Նիկոլ Փաշինյանի մասին Ռոբերտ Քոչարյանի տիեզերական արտահայտությունը

Ռուսական Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին համեմատել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հետ եւ ասել, որ նա ընտրել է կառավարման օխլոկրատիկ մոդելը, երբ երկնակամարում կա միայն մեկ արեւ, նրանից հետո չկա երկրորդ, երրորդ, տասներորդ համար: Նա ասել է, որ նման մոդելը չի կարող կենսունակ լինել եւ նպաստել զարգացմանը: Լրագորղի հարցին, որ դա բնորոշ է նաեւ հետխորհրդային ղեկավարներին, Քոչարյանը պատասխանել է, որ եթե այդ արեւն ունի կառավարման փորձ, գիտելիքներ եւ ունակություններ, կողմնորոշվում է դեպի երկրի երկարաժամկետ շահերը, ոչ թե կարճաժամկետ էֆեկտին՝ ցույցեր, միտինգներ: Իսկ եթե այդ արեւն անկանխատեսելի է, հիստերիկ ու չի տեսնում հեռանկարը, կարող է աղետ տեղի ունենալ: Նա ասել է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե արեւ է, այլ երկնաքար, որը շատ արագ կվառվի:

Оцените статью
Նիկոլ Փաշինյանի մասին Ռոբերտ Քոչարյանի տիեզերական արտահայտությունը
Կտավատի յուղի օգտակար հատկությունները, օգտագործման կանոններն ու հակացուցումները
error: Content is protected !!