Նարեկ Բավեյանի տեսաուղերձը. «Հերիք ա կախվեք հայ երգիչներից»

Նարեկ Բավեյանը տեսաուղերձով դիմել է փոխքաղաքապետին՝ իր վրդովմունքն արտահայտելով նրա հայտարարության հետ կապված:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարել էր, որ Ամանորյա կեսգիշերային համերգին ավելի նախընտրելի է հրավիրյալ երգիչներ ներգրավել, քան հայ երգիչներին նախապատվություն տալ, քանի որ նրանք գալիս են կոռտկաներով ու ֆանագրամայի տակ բերան են բացում փակում:

Նարեկ Բավեյանը վրդովված հակադարձում է, որ ինքը երբևէ կուռտկայով չի կանգնել բեմին, բայցև կանգնելու դեպքում էլ դա արդարացվում է եղանակի ցուրտ լինելով: Եթե բեմը ըստ պատշաճի տաքացվի, նմանօրինակ խնդիր չի առաջանա: Իսկ ֆանագրամայի մասին Բավեյանը նշել է, որ ընդունված ձև է բացօթյա համերգին ֆանագրամայով հանդես գալը:

Վարձատրության հետ կապված Բավեյանը նշում է, որ իրենց վարձատրության չափն ուռճացված է ներկայացվում, իսկ իրականում դա այդպես չէ:

Նա խոսքն ամփոփեց՝ ասելով, որ եթե ուզում են օտար երգիչ հրավիրեն, թող հրավիրեն, բայց հայ երգիչներին թող չվիրավորեն, չքցեն, այլ գնահատանքով վերաբերվեն:

հերիքա կախվեք հայ երգիչներից😡😡😡

Опубликовано Nar Bav Пятница, 13 декабря 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նարեկ Բավեյանի տեսաուղերձը. «Հերիք ա կախվեք հայ երգիչներից»
error: Content is protected !!