Նախկին իշխանության ձեռքը հո՞ կրակը չենք ընկել. Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են անում

Կոնդեցիները բողոքի ձայն են բարձրացրել իրենց թաղամասում իրականացվող շինարարական շախատանքների առիթով, որի հետևանքով իրենց հին կառույց հանդիսացող տները քարաթափվում են: Տվյալ խնդիրը ժառանգվել է նախկին իշխանություններից, անտեսված են եղել նրանց բողոքները, հիմա բնակիչները նոր հույսեր են կապում ներկայից կառավարող ուժի հետ:

Բերվող կարևոր փաստարկների շարքում թաղեցիները նշում են, որ թաղամասում հանցավոր լռության պայմաններում կառուցում են հյուրանոցներ՝ մի դեպքում փակելով գրադարանը, որպեսզի շենքն օգտագործեն ըստ իրենց ցանկության, մյուս դեպքում 200 տարվա հնություն ունեցող շենքի մոտ իրականացնում լայանծավալ շինարարություն, որից տուժում է շենքը, ճաքում են պատերը:

Բնակիչները գիտեն, թե ովքեր են շինթույլտվություն տվել, ովքեր են կանգնած իրականացվող շինարարությունների հետևում: Նրանք նշում են Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի և Գագիկ Բեգլարյանի անունները: Զայրույթն ու անարդարության զգացողությունը հունից հանում է բնակիչներին:

Կոնդեցիների ակցիայի նպատակը գործող իշխող ուշի ուշադրության գրավելն է: Նրանք էլ իրենց հերթին խոստանում են ամեն կերպ աջակցել իշխանություններին, միայն թե չձգձգեն, չհապաղեն:

Оцените статью
Նախկին իշխանության ձեռքը հո՞ կրակը չենք ընկել. Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են անում
Ուշագրավ. Քիմ Քարդաշյանը ցանկանում է գնել Սաշիկ ու Սերժ Սարգսյանների տները ԱՄՆ-ում և աղքատների կացարան սարքել
error: Content is protected !!