Նախագահ Արմեն Սարգսյանն եղել է Դսեղում

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում եղել է Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում:

Նախագահը նախ և առաջ  ծաղիկներ է դրել հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի  կիսանդրու մոտ:

Ապա եղել է բանաստեղծի տուն-թանգարանում: Ի դեպ,  հիշեցնենք, որ սա Թումամյանի հայրական տունն է համարվում,  որն հետագայում դարձել է թանգարան:  Արմեն Սարգսյանին ցուցադրվել է ամենայն  հայոց բանաստեղծի  կյանքին  ու  ստեղծագործական գործունեությանն առնչվող   ցուցանմուշներ:

Արմեն Սարգսյանը նաև  տեղեկացել է թանգարանին առնչվող խնդիրների ու  դրա հետ կապված  ապագա ծրագրերին:

Հանրապետության նախագահը կարևորել է Հովհաննեղ Թումանյանի թողած ավանդի դերն ու նշանակությունը մեր մշակութային կյանքում,  ապա  ընդգծել, որ ամեն հայ  պիտի ծանոթանա ու կարդա մեծագույն բաաղտեղծի գրական ժառանգությանը և իհարկե հնարավորինս  շատ բան սովորի հանճարեղգրողից:

Ըստ Արմեն Սարգսայնի կարևոր է ըստ արժանվույն գնահատել մեր մեծերին, , մեծարել  ու հետևել նրա կողմիվ տրված դաերին դառնալ հայրենիքի ու ժողովրդի իսկական  նվիրյալներ:

Առիթից օգտվելով Նախագահը հանդիպել ու խոսել է տեղի բնակիչների հետ, իսկ վերջում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում աղոթել ու մոմավառություն կատարել։

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նախագահ Արմեն Սարգսյանն եղել է Դսեղում
error: Content is protected !!