Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է  իր մի տարվա աշխատավարձից. Ի՞նչ նպատակով

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է  իր մի տարվա աշխատավարձից. Ի՞նչ նպատակ է հետապնդում այս որոշումը:

ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանն իր մի տարվա աշխատավարձը, որը կազմում է  23.000 ԱՄՆ դոլար, լիովին  նվիրաբերել է Գյումրի քաղաքին, ավելի կոնկրետ՝ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում: Այս լուրը հաստատում են նախագահի աշխատակազմից։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով  նոր ծրագրի շրջանակներում,  շուտով  կմեկնարկեն  Գյումրիում սոցիալական բնակարանաշինության աշխատանքները: Այն իր մեջ ներառում է վաղուց  արդեն տնակներում ապրող  մարդկանց, որոնք հնարավորություն կունենան  ապրել  վերանորոգված, գույքով ու տեխնիկայով հագեցած բնակարաններում:

2 շաբաթ առաջ ԱՄՆ-ում այացած հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է  1 մլն 437 հազար 408 դոլար: Այդ ժամանակ դրամահավաքին իր  մասնակցությունն  է ունեցել  ՀՀ նախագահը։

Հատկանշական է, որ Գյումրին Արմեն Սարգսյանի սիրելի քաղաքներից է, որտեղ նախագահը հաճախակի է լինում: Ի դեպ, հարկ է նշել, որ մեր նախագահի  ամսական աշխատավարձը  1 մլն 300 հազար դրամ է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է  իր մի տարվա աշխատավարձից. Ի՞նչ նպատակով
error: Content is protected !!