«Մեծարգո՛ պարոն վարչապետ
Մենք` հայ մտավորականներս, մտահոգված լինելով երկրի զարգացման խնդիրներով` դիմում ենք Ձեզ`հայտնելով մեր աջակցությունը պետականության կառույցների գործառույթների եւ հեղինակության վերականգման, կոռուպցիայի, թալանի, պաշտոնավաճառման եւ այլ հանցագործ երեւույթների դեմ մարտնչելու համար, որոնք անշուշտ պետք է իսպառ վերացվեն մեր պետությունից, եթե մտադրություն ունենք ոչ թե սոսկ գոյատևելու, այլ արժանավայել ապրելու այս մոլորակի վրա:
Մեր ժողովրդի առողջ մասը, որը կազմում է բացարձակ ճնշող մեծամասնությունը, անկասկած հույս ու հավատ ունի Ձեր վարած քաղաքականության նկատմամբ, և մենք ևս փափագ ունենք Հայաստանը շուտով տեսնել զարգացած երկրների շարքում: Գիտակցելով, որ Ձեր կատարած աշխատանքն անզիջում պայքար է քաղաքացիական հասարակության բացակայության պայմաններում հանուն այդ հասարակության ձևավորման` մենք առանց երկմտելու պատրաստ ենք մասնակցելու այդ պայքարին` ի շահ մեր ժողովրդի և մեր սերունդների ապագայի: Միաժամանակ դիմում ենք Ձեզ ինկատի ունենալ մեր կարծիքը բարեփոխումների վերաբերյալ:
Յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը օրենքներն են: Օրենքները չեն գործում ոչ միայն կատարողների, այլև օրենքների թերության պատճառով: Մեր օրենքները գրված են «ազնիվ մարդկանց», այլ ոչ թե երկրի համար: Մեր յուրաքանչյուր օրենք կամ կանոնակարգ պարունակում է կետ(-եր), որն (որոնք) օրինական կերպով թույլ է (են) տալիս երեք հազար դոլարով սեփականաշնորհել 600 000 ԱՄՆ դոլար արժողությամբ շինություն (բա երկիրն ինչպե՞ս ծնկի չգա), ունենալ չինովնիկական բոլոր իրավունքները` չունենալով ոչ մի պատասխանատվություն (ինչպիսին է այսօրվա ցանկացած պետական հիմնարկության կառավարչի կարգավիճակը), ստեղծել մենաշնորհ, երբ մենաշնորհը օրենքով արգելված է (խոսքն, օրինակ, «Հայռուսգազարդի» մասին է): Երկիրը ոտքի կանգնեցնելու համար պետք է խմբագրել «հրաշամանուկների» կողմից գրված մեր բոլոր օրենքներն ու օրենսդրական ակտերն այնպես, որ ստեղծվեն հավասար, այսինքն`ձեռնտու պայմաններ` Հայաստանում ապրելու և աշխատելու համար:
Անկախ որեւէ էական անհրաժեշտությունից` նախկին ղեկավարությունը փոխում էր օրենքները ըստ իրենց պահանջների և ուզած ժամի: Ցանկացան ոմանք, որ բուհերը լինեն ՊՈԱԿ՝ եղան, հետո ցանկացան, որ հիմնադրամ դառնան՝ դարձան (ռեկտորներին ցմահ պահելու համար): ԽՍՀՄ-ում 70 տարվա ընթացքում գործեց կրթության մասին մեկ օրենք, որը կրեց որոշ փոփոխություններ` կապված երկրի զարգացման հետ (պարտադիր տարրական ուսուցումը փոխարինվեց պարտադիր յոթնամյայով, հետո ութնամյայով, տասնամյայով): Մենք ընդամենը քսանութ տարվա ընթացքում կրթության մասին ընդունում ենք երրորդ օրենքը, շուտով կարող է ընդունենք երրորդ Սահմանադրությունը, քանի որ երկրորդը գրված է իշխանավորի հավերժ թագավորության համար: Անկախ Վենետիկի հանձնաժողովի կարգադրություններից` պետք է ընդունել կայուն օրենքներ, որոնք աշխատեն գոնե հիսուն տարվա ընթացքում:
Չնայած արևմտյան տերությունները քանդեցին խորհրդային երկիրը, սակայն հարստացրին մեր միտքը լճացման գաղափարով: Եվ դա միայն մեր հզոր ԽՍՀՄ-ի չարիքը չէր: Լճացումը քանդեց նաև «արաբական կոմունիզմ» կառուցած Լիբիան, որը հասել էր հարկային մարմինները և բանկային տոկոսները վերացնելու մակարդակին: Եթե ԽՍՀՄ-ում լճացումը վտանգավոր աստիճանի էր, Հայաստանում այն անցել է բոլոր վտանգավոր սահմանները: Պետք է, անտարակույս, սահմանափակել ղեկավար պաշտոններում աշխատելու տևողությունը չորս տարով` առանց բացառության, հիմնարկությունների անվանումների փոփոխման եւ այլ մանր խորամանկությունների:
Մեր խնդրանքն է ապահովել պետական կառույցների աշխատանքի պարզությունն ու պրոֆեսիոնալիզմը: Պարզության համար կան բոլոր տեխնիկական միջոցները, իսկ պրոֆեսիոնալիզմն ապահովելու համար պետք է մրցակցություն, որում ընտրության պատասխանատվությունը կկրեն բոլոր քվեարկողները (եթե Դուք ընդունեք մեր առաջարկը, պատրաստ ենք աջակցելու մեխանիզմների մշակումներին): Դեռևս 1215 թվականին Անգլիայի լորդերը Վինձորի և Սթենզի ճանապարհների խաչմերուկում գտնվող Ռենիմիթ դաշտի մեջտեղում ստիպել են Անգլիայի արքա Յոհաննին ստորագրել Մեծ ազատությունների մասինպայմանագիր (Magna Charta Libertatum), որով արքան պարտավորվում էրտգետ և անբարոյական մարդկանց չնշանակել պետական պաշտոնների (կետ 45):
Եթե նման արգելք գործի Հայաստանում, այն կվերացնի մարդու կախվածությունը ղեկավարի քմահաճույքից: Հիմացանկացավ բժշկական համալսարանի ռեկտորը,որ բուժֆակում ուսուցումը տևի հինգ տարի՝ բակալավրիատում և երկու տարի՝ մագիստրատուրայում (ընդհանուր վեց տարվա փոխարեն), ուրեմն կտևի յոթ տարի (ուսանողներից պոկած մեկ տարվա վարձավճարը թիվ է, հերն էլ անիծած, որ այդ տարին բան չկա սովորեցնելու): Հաջորդը որոշեց, որ պիտի լինի ընդհանուրը վեց տարի, կլինի վեց տարի: Որոշեց նախարարը, որ Երևանի թ.1 բժշկական ուսումնարանի շենքը պետք է վաճառել տնօրենին, հետո տնօրենից վարձակալել, կարվի, որոշեց, որ բոլոր մասնավոր բուհերը պետք է փակվեն (մի քանի ՀՀԿ-ականներին պատկանողներից բացի), կփակվեն: Հիմա դպրոցի տնօրեն են դառնում ինչ-որ քննություն հանձնելով, իսկ ըստ էության դրա համար պետք է երկարատև աշխատանքով ապացուցել սեփական ազնվությունը, գիտելիքների բարձր մակարդակը, մանկավարժական ունակությունները, վայելել աշխատակիցների հարգանքը:
Պետք չէ կասկածել, որ ստեղծված պայմաններում ազնիվ ապրելն ու աշխատելը պարզապես անհնար է, սակայնոչ միայն Եվրոպայում և ԱՄՆ-ում, այլև հարևան Վրաստանում ուղիղ հակառակ պատկերն է: Ժամանակին ՀՀՇ-ն փողոցը լցրեց իշխանության մարմիններ` միայն թե կոմունիստները չլինեն: Երիտասարդ, կյանքի փորձ, ղեկավարելու ունակություն, համապատասխան բարոյական մակարդակ չունեցող մարդիկ կառավարման ձևավորված համակարգի բացակայության պայմաններում երկիրը վերածեցին դժոխքի: Հայ ժողովրդի մեջ շատ կան ազնիվ, բարձր կրթություն ունեցող մասնագետներ, միայն թե պետք է բարձր կանգնել «իմ-քո» հարաբերություններից: Հիշենք, որ բռնակալ Ստալինը ԽՍՀՄ-ը գյուղական արորից երեսուն տարում հասցրեց ատոմային ռումբի տիրության`գիտակցելով, որ ամեն ինչ որոշում են կադրերը: Օրինակ, կոռուպցիան վերացնելու համար պետք է փոխել բոլոր ղեկավար պաշտոնյաներին, սկսած բաժնի վարիչներից. մեղրի համը տեսած մատը պարապ բերանը չի գնա:
Մենք հիշատակեցինք հրատապ բարեփոխումներ պահանջող ընդհանուր կետեր. մեր անօրեն օրենքները, քաղաքական կյանքի լճացումը, կառավարող մարմինների աշխատանքի փակ լինելը (պատահական չէ, որ ամեն մի կեղտոտ արարք կատարվում է գաղտնի, այդ թվում`գաղտնի քվեարկությամբ), կադրային կողմնապաշտական քաղաքականությունը (արդյունավետ կառավարելն ավելի բարդ է, քան Նյուտոնի օրենքները սահմանելը): Խնդրում ենք հաշվի առնել:
Խորին հարգանքներով`
- Մադոյան Վաղարշակ Վարուժանի,բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանության դոցենտ,
- Սարուխանյան Արեստակ Արամայիսի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
- Փետևոտյան Ռազմիկ Արտավազդի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
- Մարգարյան Ալբերտ Յախշիբեկի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
- Խաչատրյան Էմիլ Հարությունի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
- Քելեջյան Հովհաննես Գևորգի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
- Հարությունյան Հրաչյա Ղահրամանի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
- Հովումյան Նորայր Գրիգորի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
- Տեր-Պետրոսյան Գեւորգ Վահանի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
- Մանասյան Վոլոդյա, տնտեսագիտությանթեկնածու,
- Սիմոնյանց Նանա,տնտեսագիտությանթեկնածու,
- Շեյրանյան Սերգեյ,մանկավարժականգիտություններիթեկնածու,
- Սարգսյան Վահագն, բանասիրականգիտություններիթեկնածու,
- Տեր-Թադեւոսյան Ալեքսանդր,«Ռինգ»հանդեսիխմբագիր,
- Միքայելյան Ֆրիդոն,փիլիսոփայությանգիտություններիթեկնածու,
- Վանյան Արմինե,մանկավարժականգիտություններիթեկնածու, դոցենտ,
- Ասատրյան Ջուլետա,ուսուցչուհի, բանասեր,
- Պողոսյան Անահիտ, ուսուցչուհի, բանասեր,
- Բանգոյան Վլադիմիր, ինժեներ, ազատամարտիկ,
- Հովհաննիսյան Խորեն, ինժեներ, դասախոս,
- Մխիթարյան Աննա,դասախոս, բանասեր,
- Մշեցյան Սուսաննա, ինժեներ,
- Դոխոյան Գեորգի, ինժեներ,
- Թորոսյան Ալվարդ, բուժքույր,
- Մամիկոնյան Վահան, ինժեներ — շինարար,
- Բարսեղյան Արմեն, ինժեներ,
- Բոյախչյան Սուրեն, ինժեներ,
- Աբրահամյան Արեւիկ,ուսուցչուհի,
- Ղազարյան Աննա, տեխնոլոգ,
- Մինասյան Նարինե, մանկավարժ,
- Տոնոյան Ալվարդ, բուժքույր,
- Բանգոյան Լիանա, իրավաբան
- Քոչարյան Ալիսա,տնտեսագետ», — ասված է բաց նամակում:
Նյութի աղբյուրը՝ Armtimes.com