Երկրորդ Եվրոպական խաղերում Օլիմպիական խաղերի մեր չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցափուլը մեկնարկել է հաղթանակով։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրը պայքարի է դուրս եկել աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոնի Արթուր Ալեքսանյանը: Մեր հայ ըմբիշը 1/8 եզրափակչում մրցել է է Ռեվազ Նադարեիշվիլիի հետ, ով Վրաստանն էր ներկայացնում: Արթուր Ալեքսանյանը նրա նկատմամբ առավելության է հասել 2։1 հաշվով։
Մեր հայ ըմբիշը հաջորդիվ կմրցի Դանիել Գաստլի հետ: Վերջինս ներկայացնում է Ասվտրիան։
Հավելենք, որ հունահռոմեական ոճի Հայաստանի մեր հավաքականի ըմբիշներն իրենց համառ պայքարը երեկվանից են սկսել։ Մեր ներկայացուցիչներից Կարապետ Չալյանը (77 կգ) իր պայքարը մեկնարկել է հաղթնակով: Այսօր նա կգոտեմարտի ոսկե մեդալի համար, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար: