Երեկոյան հանրային լայն շրջանակներին հիմնավոր անհանգստություն պատճառեցին համացանցում հայտնված լուսանկարները, որոնցում պատկերվում է, թե ինչպես են Մարզահամերգային համալիրի դահլիճում մահճակալներ տեղադրել:
Սա մարդկանց թույլ էր տալիս ենթադրել, որ վիրուսակիրների թիվը կտրուկ աճել է, բայց շուտով հաջորդեցին պաշտոնական տեղեկություններն այս առիթով:
Համալիրի տնօրենը մեկնաբանել է, որ այս իրողությունն իրենց հետ կապ չունեցող է, քանզի համալիրը գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի կառավարման ներքո, ուստի այդ գործունեությունը կարգավորվում է նրանց կողմից:
Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ևս իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է այդ լուսանկարները: Նա նշել է, որ մահճակալները տեղադրվել են վիրուսի տարածման հնարավոր սցենարների դեպքում օգտագործելու համար: Մ. Գևորգյանը հստակեցրել է, որ համալիրում մահճակալների գոյությունը ամենևին էլ չի նշանակում, թե դրանք անպայման պետք է օգտագործվեն, եթե վիրուսի տարածումը շհասնի մեծ մասշտաբների:
Լուսանկարների մասին քննարկումները շարունակվում են և տարատեսակ մեկնաբանությունների առիթ տալիս: