Մանկատան 30 շրջանավարտի այսօր բնակարանի գնման վկայագրեր հանձնվեցին

Մանկատան սաների ճակատագրերը երբեմն անհայտ ու մշուշոտ է դառնում, երբ մոտենում է նրանց չափահասության շեմը: Անհայտ ճակատագրի առաջնահերթ պատճառներից մեկը շրջանավարտների կացարան չունենալու խնդիրն է:

Նախորդ տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել էր այն մասին, որ մշակվում են ծրագրեր, որոնցով նախատեսվում է բարելավել մանկատան սաների բնակարան ստանալու գործընթացը՝ այն առավել հասանելի ու մատչելի դարձնելու համար:

Այսօր նախարարությունը հյուրընկալել էր մանկատան 30 սաներին, որպեսզի նրանց հանձնի բնակարանի գնման վկայական:

Բացի այդ, քննարկվել են նաև սաներին աշխատանքով ապահովելու մի շարք հարցեր:

Նախարարության հատկացրած գումարով նախատեսվում է բնակարանի գնման վկայական տրամադրել մանկատան շուրջ 300 սաների: Մանկատան սաները կարող են իրենց կողմից ավելացնել գումարի չափը՝ իրենց նախընտրած բնակարանը գնելու համար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մանկատան 30 շրջանավարտի այսօր բնակարանի գնման վկայագրեր հանձնվեցին
error: Content is protected !!