Մայրիկ, վերցրու, գլխիս խփիր, ես քո թոռանը սպանեցի․․․

Ոչ բարով պետական այր էի: Պատերազմը հորով-մորով արել, հիմա էլ խաղաղության քարտեզն էինք գծում:

Ինչ միջոցառում էր, չեմ հիշում, էս պառավը թիկնապահներիս հախից գալով` ինձ մոտեցավ:
Ասաց. «Բալա ջան, զինվոր թոռս հիվանդ է, կմեռնի, կծանրանա խղճիդ վրա»: Բոլորին իրար խառնեցի: Զեկուցեցին, որ վերցրել են բուժման և մեկ ամսից մորե մեկ կլինի:
Մի քանի ամսից հայ մամիկը նորից մոտս եկավ, ասաց. «Բալա ջան, թոռանս վիճակը ծանր է, կմեռնի` կծանրանա խղճիդ վրա»:

Նորից հրահանգներ տվեցի, զայրացա ենթականերիս վրա. զեկուցեցին, որ ամեն ինչ լավ է, զինվորը արդեն ողջ-առողջ է:
Երկու ամսից մի երկտող ստացա. «Բալա ջան, շնորհակալ եմ, թոռս մեռավ»:
ուք իմ փոխարեն ի՞նչ կանեիք: Մի քանի հոգու հերն անիծեցի, ինքս իմ հերն անիծեցի, հետո գնացի-գտա էս պառավի տունը:

Հետս մի ժեռ քար էի տարել: Ասացի. «Մայրիկ, վերցրու, գլխիս խփիր, ես քո թոռանը սպանեցի»:
Պառավը տխուր նայեց աչքերիս մեջ, ասաց. «Բալա ջան, զգույշ եղիր, քեզ հետ մի բան կպատահի, կծանրանա էս երկրի խղճին»:

Հատված Վազգեն Սարգսյանի «Մեկ վայրկյան» մտորումներից

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մայրիկ, վերցրու, գլխիս խփիր, ես քո թոռանը սպանեցի․․․
error: Content is protected !!