Ճանապարհային ոստիկանության հետաքննիչը 50.000 դրամ կաշառք ստանալուց հետո բերման է ենթարկվել

Ոստիկանությունը տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ներկայացվում է, որ ոստիականական հետաքննիչ է բերման ենթարկվել:

Ոստիկանության լրատվական բաժինը տեղեկացնում է, որ դեպքը ինքնամաքրման գործընթացի ևս մեկ իրողություն է, և որ գործընթացը շարունակվում է ու դեռ շարունակական է լինելու:

Տեսանութում բացահայտվում է, թե ինչու է բերման ենթարկվել ոստիկանության քննիչը: Քննությամբ պարզվել է, որ Գյումրիիում տեղի ունեցած կաշառատվության մի դեպք:

Գյումրու Մարմարաշենի խճուղում հունվարի 17-ին ավտոճանապարհային վթար է տեղի ունեցել, որի ժամանակ ուղևորները մարմնական վնասվածք են ստացել, ինչի առիթով էլ նախապատրաստվել են նյութեր, որոնցով պետք է քրեական գործ է հարուցվեր: Սակայն շուտով քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ վթարի մեղավոր վարորդին վարորդական վկայականը և տեխանձնագիրը վերադարձնելու համար քննիչը պահանջել է կաշառք:

Կաշառքը ստանալիս քննիչին ձերբակալել են, տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Նրա մոտ հայտնաբերվել է կաշառքը՝ հիսուն հազար դրամը, ըստ այդմ քրեական գործ է հարուցվել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ճանապարհային ոստիկանության հետաքննիչը 50.000 դրամ կաշառք ստանալուց հետո բերման է ենթարկվել
error: Content is protected !!