ՀՖՖ-ն ազգային նոր մարզադաշտը կկառուցի Երևանից դուրս.  Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը, ով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, այսօր լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում  խոսել է նոր մարզադաշտի մասին:  ՀՖՖ նախագահի խոսքերով ազգային նոր մարզադաշտը կկառուցի Երևանից դուրս: Այս որոշման միակ պատճառը կայանում է նրանում, որ Երևանը շատ խիտ է կառուցապատված:Նույնիսկ,  եթե կարողանան Երևանում վերանորոգեն կամ էլ այլ հատվածում կառուցեն, այն նախատեսված ստանդարտներին չի համապատասխանի և միջազգային խաղերն էլ  չեն կազմակերպվի Հայաստանում:

 

Իսկ  որևէ  մարզում  այն կառուցելու համար անհրաժեշտ է լինելու մարզադաշտի կողքին  կառուցել  մի շարք  այլ համապատասխան  ենթակառուցվածքներ: Դա, իհարկե,  իր հերթին  կնպաստի տվյալ  մարզի զարգացման նոր միտումներին: Այն խթան կհանդիսանա այդ շրջանի  զարգացման նոր լավ հեռանկարների համար:

Իսկ ինչ վերաբերում է  «Հրազդան» մարզադաշտին, այն  պատմություն է խորհրդանշում, բայց ցավոք, դրա  վերանորոգման համար  մեծ  գումարների կարիք կլինի: Իսկ ֆեդերացիան չունի համապատասխան  գումար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ՀՖՖ-ն ազգային նոր մարզադաշտը կկառուցի Երևանից դուրս.  Արթուր Վանեցյան
error: Content is protected !!