ՀՐԱՏԱՊ. Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը՝ աղետի գոտի.

Ֆեյսբուքյան օգտատեր, գրող, արձակագիր Սարգիս Գոքորյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Վանաձորից Ստեփանավան տանող ճանապարհը անանցանելի է դարձել տապալված ծառերի պատճառով: Գրառման հեղինակը տեղեկացնում է, որ ծառերի տապալման պատճառը ուժեղ քամին է:

Քամու պատճառով ծառերն ընկել են հենց ճանապարհի վրա՝ անանցանելի դարձնելով այն:

Օգտատերը նաև հրապարակել է լուսանկար, որտեղ երևում են ընկած ծառերը, որոնք փակել են ճանապարհի՝ մեքենաների համար նախատեսված հատվածը:

Գրառումից նաև տեղեկանում ենք, որ տապալված ծառերի քանակը հասնում է հինգի:

Օգտատերը զգուշացնում է, որ ճանապարհի տվյալ հատվածով երթևեկելը խիստ վտանգավոր է, այն էլ օրվա այս հատվածում, երբ լուսավորություն չկա և տեսանելիությունը վատ է:

Քամին շարունակվում է, ճանապարհը պատված է փայտի բազմաթիվ կտորներով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ՀՐԱՏԱՊ. Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը՝ աղետի գոտի.
error: Content is protected !!