Հրատապ պիտի վարկային համաներում կիրառվի. Նաիրա Զոհրաբյան

Ն. Զոհարբյանը խոսել է սահմանված արտակարգ իրավիճակի մասին, ներկայացրել քաղաքացիների պարտավորությունները և ենթադրելի գործողությունները՝ ներկա իրավիճակին համապատասխանող: Նա հորդորել է լրջորեն վերաբերվել ստեղծված իրավիճակին, քանզի դա համաշխարհային խնդիր է և միայն մեզանով չէ:

Ն. Զոհրաբյանը ավելորդ չի համարում կրկին հիշեցնել, որ չկա ոչ մթերային, ոչ դեղորայքային պակասորդ, ուստի չարժե գրոհել խանութների և դեղատների վրա:

Ն. Զոհրաբյանը պահանջում է բանկերին ու վարկային կազմակերպություններից՝ հասարակությանը տալ վարկային համաներում, քանզի անարդար է համարում նման սուղ վիճակում ժողովրդից պահանջել վարկային պարտավորությունների մարում: Նա ասում է, որ իրենք պատրաստվում են կառավարությանը հատուկ առաջարկ անել, որով խոշոր բանկային կազմակերպություններից պահանջելու են միջոցներ նախաձեռնել վարկային պարտավորությունների հանդեպ համաներում կիրառել:

Ն. Զոհրաբյանը տեղեկացնում է, որ իրենց կուսակցության ներկայացուցիչները, ովքեր ավագանու անդամ են հանդիսանում, գրավոր դիմումով պատրաստվում են դիմել քաղաքապետին, որ նա կանգնեցնի բազմաբնակարան շենքերի վերելակները, քանզի դա ևս վարակի ուղիղ աղբյուր է հանդիսանում:

Հրատապ պիտի վարկային համաներում կիրառվի ու սա պոպուլիզմ չի

Опубликовано Naira Zohrabyan Среда, 25 марта 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հրատապ պիտի վարկային համաներում կիրառվի. Նաիրա Զոհրաբյան
error: Content is protected !!