Հրատապ. Բողոքի համատարած ակցիաներ Շիրակի մարզում, փակվել են ճանապարհներ. ինչո՞ւ են բողոքում շիրակցիները

Առավոտվանից Շիրակում վիճակը լարված է. փակվում են ճանապարհներ՝ ի նշան բողոքի: Շիրակցիների բողոքը վերաբերում է գյուղատնտեսության շուրջ քննարկվող հարցերին:

Կառնուտ գյուղի բնակիչները բողոքում են հողի հարկի վճարման վերանայման հարցի շուրջ վերջին շրջանում առաջարկվող նախագծի դեմ, բացի այդ նրանց չի բավարարում կարկտահարությունից տուժելու պատճառով նապատեսված փոխհատուցման ծրագրի ընթացքը:

Նրանք ասում են, որ ողջ հանրապետության գյուղմթերքի 5%-ը իրենց գյուղն է ապահովում, սակայն հիմա իրենց անտեսված են զգում: Նրանցից մշտապես պահանջում են ենթարկվել բոլոր օրենքներին, սակայն երբ հարցն իրենց է վերաբերում, պետք է անսալ նրանց բողոքին, ոչ ոք չի լսում ու կարևորում նրանց պահանջները: Նրանք բազմիցս իրենց բողոքի ձայնն են բարձրացրել մարզպետարան և այլ համապատասխան պատկան մարմիններ, սակայն արձագանքն անփույթ է, չի բավարարում գյուղատնտեսներին:

Փաշինյանին ուղարկած նամակը ևս դեռևս անպատասխան է մնացել:

Նրանք դժգոհ են ներկայիս՝ այդ հարցով զբաղվող հանձնաժողովից, իսկ այժմ սպասում են հստակ պատասխանի:

Մեկ այլ բողոքի ակցիա էլ այս պահին ընթանում է Շիրակի մյուս հատվածում՝ Բագրավան համայնքում: Այնտեղ էլ բնակիչները ճանապարհը փակել են՝ բողոքելով սպանդանոցների մասին հայտնի որոշման դեմ:

Ներկայացնում ենք ուղիղ միացում ակցիայի իրականացման վայրից:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հրատապ. Բողոքի համատարած ակցիաներ Շիրակի մարզում, փակվել են ճանապարհներ. ինչո՞ւ են բողոքում շիրակցիները
error: Content is protected !!