Հրապարակվել է  Էդ Շիրանի  նոր ալբոմի թրեքլիսթը

Բրիտանացի  հայտնի փոփ երաժիշտ Էդ Շիրանը նորություն ունի իր հանդիսատեսի համար: Նա  իր ինստագրամյան էջում հրապարակել  և տարածել  է իր “No. 6 Collaborations Project” նոր ալբոմի թրեքլիսթը: Ալբոմում զետեղված  են հայտնի  երաժշտի կողմից արված  դուետներն այլ հանրահայտ  կատարողների հետ:

Էդ Շիրանը  շնորհակալություն է հայտնել   բոլոր  այն անհավանական արտիստներին, որոնց հետ աշխատել է  այս ալբոմի ստեղծման համար: Շնորհակալ է, որ համաձայնել են  իր հետ կիսվել իրենց տաղանդով:

Շուտով՝ հուլիսի 12-ին “No.6 Collaborations Project”-ը կթողարկվի:

Երաժիշտը  հույս ունի, որ այն կհավանեն  այնքան, որքան  ինքն է  հավանում»:

Էդ Շիրանի այս  նոր ալբոմում  զետեղվոլ  է 15 երգ: Սրանք  հայտնի երաժիշտը ձայնագրել է Բրունո Մարսի, Քարդի Բիի, Թրեվիս Սքոթի,  Ջասթին Բիբերի, և ուրիշների  հետ: Շիրանը  նախկինում ներկայացրել էր իր նոր ալբոմի “I Don’t Care” և “Cross Me” երգերը: Ըստ Շիրանի, այդ արտիստները  ոգեշնչել  են իրեն  և իրենց  ստեղծագործական մի մասնիկն են թողնում յուրաքանչյուր ստեղծագործության վրա:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հրապարակվել է  Էդ Շիրանի  նոր ալբոմի թրեքլիսթը
error: Content is protected !!